Ռուսական ավիացիայում սկսել են ակտիվորեն կիրառել արհեստական բանականություն
Ռուսաստան
Ռուսաստանի ավիացիոն ոլորտում արհեստական բանականությունն օգտագործվում է ավիաընկերությունների չվացուցակների կազմման, օդանավակայաններում ուղևորների սպասարկման, թռիչքների աերոնավիգացիոն ապահովման, ինչպես նաև ռուսական ինքնաթիռների ստեղծման ժամանակ։ Այս մասին հայտարարել է «Ռոսավիացիայի» ղեկավար Դմիտրի Յադրովը։
Նրա խոսքով՝ արհեստական բանականության տեխնոլոգիաները, մասնավորապես, հնարավորություն են տալիս կանխատեսել օդում հնարավոր վտանգավոր իրավիճակները և օդանավերի բախման սպառնալիքները՝ դրանք կանխելու նպատակով։
Յադրովը նշել է, որ ԱԲ-ն կիրառվում է նաև ռուսական ինքնաթիռների մշակման ժամանակ։ Տեխնոլոգիաներն օգնում են սերտիֆիկացման գործընթացում, թվային կրկնօրինակների և տարբեր մոդելների ստեղծման գործում։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը