Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը․ որսորդներին զգուշացրել են
Հայաստան
ՇՄՆ Էկոպարեկային ծառայությունը անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացնում է ուժեղացված հսկողություն՝ որսի օրինականությունն ու սահմանված կանոնների պահպանումն ապահովելու նպատակով։
Էկոպարեկային ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է որսորդներին դրսևորել պատասխանատու և իրավագիտակից վարքագիծ՝ որսն իրականացնելով բացառապես սահմանված կարգի շրջանակում:
Հիշեցնենք՝ օգոստոսի 29-ին մեկնարկել է 2026–2027 թվականների սիրողական որսաշրջանը։ Որսի կենդանիների ցանկը, թույլատրելի չափաքանակներն ու ժամկետները սահմանվել են Շրջակա միջավայրի նախարարի հրամանով։ Որսի կանոնների պահպանումը կարևոր է ոչ միայն օրենքի պահանջների կատարման, այլև վայրի կենդանիների, կենսաբազմազանության ու բնական էկոհամակարգերի պահպանության համար։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը