Թրամփը ցանկանում է ոչ միայն ավարտել պատերազմը, այլև երկարաժամկետ խաղաղություն հաստատել Ուկրաինայում․ Քուշներ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է ոչ միայն ավարտել ռուս-ուկրաինական պատերազմը, այլև ստեղծել պայմաններ, որոնք կապահովեն Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղություն։ Այս մասին հայտարարել է Ջարեդ Քուշները՝ Կիևում կայացած բանակցությունների ժամանակ։
Նրա խոսքով՝ ապագա պայմանավորվածությունները պետք է բացառեն նոր պատերազմի հնարավորությունը և Ուկրաինային հնարավորություն տան պատերազմի տարիներին ցուցաբերած ուժն ու հնարամտությունն ուղղել երկրի զարգացմանը։
ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆն իր հերթին կայացած բանակցությունները որակել է «շատ բովանդակալից»։
«Մենք ոգևորված ենք և պատրաստ ենք շարունակել աշխատանքը այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի»,- հայտարարել է Ուիթքոֆը։
Ուիթքոֆն ու Քուշները սեպտեմբերի 6-ին Կիևում բանակցություններ են վարում Ուկրաինայի ղեկավարության հետ։ Մեկ օր առաջ նրանք Մոսկվայում ավելի քան երեք ժամ բանակցել էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը