Նոր առաջարկներ՝ պատերազմի ավարտի շուրջ․ Զելենսկին մանրամասներ է հայտնել
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ բանակցությունների ընթացքում քննարկվել են «մի քանի իսկապես նոր գաղափարներ»։
Նրա խոսքով՝ հանդիպումն անարդյունք չի անցել, սակայն Կիևին ժամանակ է պետք առաջարկները մանրամասն ուսումնասիրելու և հասկանալու համար՝ արդյոք դրանք կարող են մոտեցնել խաղաղությանը։
Միաժամանակ Զելենսկին նշել է, որ այս պահին ամեն ինչ այնպես է թվում, թե պատերազմը կշարունակվի նաև ձմռանը։
Նա հայտնել է նաև, որ Ուկրաինան, ԱՄՆ-ը և Ռուսաստանը կփորձեն վերականգնել եռակողմ բանակցությունների ձևաչափը։
Դոնբասի հարցը Զելենսկին անվանել է «ամբողջ պատերազմի հարց»՝ նշելով, որ այն Ռուսաստանի տարածքային նպատակներից է և միաժամանակ՝ Ուկրաինայի պաշտպանական կարևոր ուղղությունը։
Զելենսկու խոսքով՝ առաջիկա ձմեռը լուրջ փորձություն է լինելու, իսկ Ուկրաինային դեռ ֆինանսական աջակցություն է անհրաժեշտ բանակի, հումանիտար կարիքների և պաշտպանական արտադրության համար։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը