Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Վիճաբանություն Կիեւյան փողոցում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների ՏԻՄ ընտրություններ 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվեցին Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը Պենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիք Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Իսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալել Ավելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համար Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնին Էլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում «Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ 

Ցուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն է

Հայաստան

Ամբեր Կապիտալի կողմից կառավարվող «ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամ»-ին պատկանող «Սոլիս» ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX):

«Սոլիս»-ի մուտքը կապիտալի շուկա պաշտոնապես ազդարարվել է Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի ունեցած ավանդական զանգի հնչեցման արարողությամբ՝ նշանավորելով ընկերության համար զարգացման նոր փուլի մեկնարկը։

«Սոլիս» ՓԲԸ-ի` 2,000,000 ԱՄՆ դոլար ընդհանուր անվանական ծավալով պարտատոմսերը  ընդգրկվել են Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի հիմնական՝ Abond ցուցակում։ Ցուցակվել է 20,000 հատ պարտատոմս՝ 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 8% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 48 ամիս շրջանառության ժամկետով։ Այս պարտատոմսերով հնարավոր է նաև իրականացնել հասցեական առևտուր և կնքել ռեպո գործարքներ։ 

 «Սոլիս ընկերության մուտքը կապիտալի շուկա նշանակալի քայլ է ոչ միայն ընկերության հետագա զարգացման, այլև կապիտալի շուկայում ոլորտային դիվերսիֆիկացման տեսանկյունից։ Այս ցուցակմամբ ներդրողների համար հասանելի է դառնում նոր ոլորտ և ներդրումային նոր հնարավորություն, իսկ բորսան, իր հերթին, ընդլայնում է ցուցակված ընկերությունների ոլորտային բազմազանությունը։

Վստահ ենք, որ «Սոլիս»-ի ցուցակումը ոչ միայն կնպաստի ընկերության հետագա աճին, այլև օրինակ կծառայի այլ բիզնեսների համար՝ խթանելով նրանց հետաքրքրությունը կապիտալի շուկայի նկատմամբ և նպաստելով ներդրումային միջավայրի ակտիվացմանը», - նշել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը:

«Սոլիսի համար կապիտալի շուկա մուտք գործելը կարևոր քայլ է ընկերության զարգացման ճանապարհին։ Այսօր վերականգնվող էներգետիկայի ոլորտը կարող է ոչ միայն նպաստել Հայաստանի էներգետիկ անկախությանն ու կայուն զարգացմանը, այլև դառնալ կապիտալի շուկայի համար երկարաժամկետ և ինստիտուցիոնալ ներդրումային ուղղություն։

Մեր պարտատոմսերի նկատմամբ ներդրողների բարձր հետաքրքրությունը և թողարկման նախատեսված ժամկետից շուտ ամբողջական տեղաբաշխումը վստահության կարևոր ազդակ է մեզ համար։ Վստահ ենք, որ Հայաստանի կապիտալի շուկայի հետագա զարգացումը կարող է նոր ֆինանսավորման հնարավորություններ ստեղծել իրական տնտեսության, այդ թվում՝ վերականգնվող էներգետիկայի ոլորտի համար և աջակցել նոր ներդրումային ծրագրերի իրականացմանը», - նշել է «Սոլիս» ՓԲԸ-ի  տնօրեն Կարեն Արաբյանը:

Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացրել է Ամերիաբանկը 2026 թվականի հունիսի 4-ից 29-ն ընկած ժամանակահատվածում։ Ներդրողներն օգոստոսի 18-ից արդեն հնարավորություն ունեն «Սոլիս» ՓԲԸ-ի պարտատոմսերը գնել կամ վաճառել բորսայի անդամ բանկերի կամ ներդրումային ընկերությունների միջոցով, ինչպես նաև առցանց` Ամերիաբանկի MyInvest ներդրումային հարթակի միջոցով:

Նշենք, որ երկրորդային շուկայում Ամերիաբանկը լինելու է այս պարտատոմսերի շուկա ստեղծողը:

«Սոլիսի պարտատոմսերի թողարկումը կարևոր իրադարձություն է Հայաստանի կապիտալի շուկայում դիվերսիֆիկացիայի և նոր ներդրումային հնարավորությունների ձևավորման տեսանկյունից, քանի որ արևային էներգիայի արտադրության ոլորտը դեռևս բավարար չափով ներկայացված չէ կապիտալի շուկայում։ Ոլորտն առանձնանում է ֆինանսական հոսքերի կայունությամբ և կանխատեսելիությամբ և շատ գրավիչ է հատկապես ֆիքսված եկամուտով գործիքների շուկայի համար: Կարծում ենք՝ երկրորդային շուկայում ևս Սոլիսի պարտատոմսերի նկատմամբ հետաքրքրությունը բարձր կլինի, հատկապես ցածր ռիսկայնությամբ ներդրումային հնարավորություններ փնտրող ներդրողների շրջանում»,- նշել է Ամերիաբանկի Կապիտալի շուկաների բաժնի ղեկավար Շուշանիկ Հովսեփյանը:  

Սոլիսը վերականգնվող էներգետիկայի ոլորտում գործող ընկերություն է, որի հիմնական գործունեությունը ֆոտովոլտային արևային էլեկտրակայաններում արտադրված էլեկտրաէներգիայի վաճառքն է։ «Սոլիս» ընկերության արևային էլեկտրակայանները տեղակայված են Հայաստանի տարբեր մարզերում՝ ձևավորելով աշխարհագրորեն հավասարակշռված պորտֆել և նպաստելով երկրի տարբեր հատվածներում կայուն ու մաքուր էներգիայի արտադրությանը։

Ընկերության գործունեությունն ուղղված է Հայաստանի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը՝ ինստիտուցիոնալ վերահսկողության, մասնագիտական կառավարման և երկարաժամկետ ներդրումային մոտեցման միջոցով։ Ժամանակակից տեխնոլոգիաների և առաջադեմ սարքավորումների կիրառմամբ ընկերությունը կառուցում, տնօրինում և երկարաժամկետ շահագործում է արևային էլեկտրակայաններ, որոնք ապահովում են արդյունավետ, հուսալի և էկոլոգիապես մաքուր էլեկտրաէներգիայի արտադրություն

Պարտատոմսերի տեղաբաշխումից ներգրավված միջոցների շուրջ 75%-ը ընկերությունը նախատեսում է ուղղել գործող վարկերի վերաֆինանսավորմանը, իսկ 25%-ը՝ կապիտալ ծախսերին և գործունեության ընդլայնմանը։

 

Ամերիաբանկի մասին

 

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։  Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Վիճաբանություն Կիեւյան փողոցում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների ՏԻՄ ընտրություններ 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվեցին Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրըՊենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքՀայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ումԻսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալելԱվելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համարՄերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնինԷլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում«Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերիԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքիWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԾնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարիցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՆազելի Բաղդասարյանը և Չեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահը քննարկել են ժողովրդագրական իրավիճակըԶելենսկին հայտարարել է Ուկրաինայում Starlink-ի գործունեության վերականգնման մասինԵրևան-Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆԽաբեբան մեծահարուստների ցուցակից. ինչպես Արիֆ Պատելը թալանեց բրիտանական հարկային ծառայությունը և թաքնվեց ԴուբայումՕմսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնը բռնկվել է անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԲնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը երկրի մշակութային ժառանգության անբաժանելի մասն են․ ԱԳՄԱՆ50 Cent-ը պնդում է՝ Դիդին բանտից իրեն հուղարկավորության ծաղկեփունջ է ուղարկել5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհինԱմենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա ԱղեկյանԱՄՆ Կոնգրես օրինագիծ է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային գործարքի չեղարկման մասինԳերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերիԽոշոր հարկատուների ցանկը բացահայտում է Հայաստանի տնտեսության կառուցվածքային աղքատությունըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԹուրքական ընկերությունը ցուցադրել է թիրախներն ինքնուրույն հայտնաբերող և խոցող մարտական դրոնների պարսՖիլիպինների ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռների բախման հետևանքով չորս օդաչու է զոհվելԿիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվելՓեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակիցՖրանսիական Լիոն քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջևՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՄանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումՀայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ ՓաշինյանԷրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասինՍոչիում և Սիրիուսում ԱԹՍ-ների հարձակման վտանգ է հայտարարվել«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորելՈղբերգական պատահար. Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում 65-ամյա բանվորը 10-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացելԿիմ Չեն Ընը Չինաստան է այցելել նորաբաց կամրջով՝ առևտրի ընդլայնման ֆոնինՀամբարձում Մաթևոսյանը Զիմբաբվեի նախարարի հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանությունըՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ․ ԿԸՀ-ն հավատարմագրել է նաև 222 լրագրողիԶանգվածային ցույցերից առաջ Փարիզի փողոցներ են տեղակայվել ժանդարմերիայի զրահապատ մեքենաներNVIDIA-ն Հայաստանը ընտրել է ԱՊՀ երկրների հետ աշխատանքի կենտրոն
Ամենադիտված