Մահվան ելքով վրաերթ՝ Արարատի մարզում․ 69-ամյա հետիոտնը մահացել է
Արտակարգ Պատահար
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի Ոսկետափ գյուղի վարչական տարածքում, 48-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով վրաերթի է ենթարկել 69-ամյա հետիոտնի. հայտնում է shamshyan.com-ը։
Վարորդը դեպքի վայրից չի հեռացել և ահազանգել է շտապօգնություն։ Տուժածին տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Հիվանդանոցում 69-ամյա տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է։
Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը