Լուսինը ոչ մեկին չի պատկանում, այն բոլորինն է․ կանադացի պրոֆեսորը՝ Թրամփին
Աշխարհ
ԱՄՆ-ը առաջինը չէր, որ հասավ Լուսնի մակերեսին, ՌԻԱ Նովոստիին ասել է Կանադայի Երկրի և տիեզերքի հետազոտությունների ինստիտուտի վաստակավոր պրոֆեսոր Ֆիլիպ Ստակը։
«ԱՄՆ-ն Լուսինը չի պատկանում։ Նրանք առաջին երկիրը չեն, որ տիեզերանավ են ուղարկել Լուսնի մակերես։ Նրանք առաջին երկիրը չեն, որ հասել են Լուսնի մակերեսին։ Այս նվաճումների սեփականատեր երկիրը նման պնդումներ չի անում՝ ընդունելով, ինչպես բոլոր տիեզերագնաց երկրները, որ Լուսինը ոչ մեկին չի պատկանում, այն բոլորինն է», - ասել է Ստակը։
Գիտնականը նշել է, որ ԱՄՆ նախագահը չի սահմանափակվում միայն այն հայտարարությամբ, որ Կանադան ԱՄՆ նահանգ է։
«Իրական աշխարհում դա ոչինչ չի նշանակում», - ասել է Ստակը։
Թրամփը նախկինում հրապարակել էր արբանյակի լուսանկար՝ Երկիրը ֆոնին, այն մակագրել էր «Լուսինը մերն է» և հաղորդագրությանը ավելացրել ամերիկյան դրոշ։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը