Եղանակային առումով այս շաբաթ բավականին խաղաղ է լինելու. Սուրենյան
Հասարակություն
«Եղանակային առումով այս շաբաթ բավականին խաղաղ է լինելու, հիմնականում գտնվելու ենք անտիցիկլոնային դաշտի ազդեցության գոտում»,- հայտնում է Հիդրոօդերութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։
Այսօր՝ կեսօրից հետո ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ կդիտվեն միայն Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում, սեպտեմբերից 8-13-ը Հայաստանի ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ։
Սուրենյանը հայտնեց, որ ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով, բայց սեպտեմբերց 10-ից Հայաստան կրկին կներթափանցեն տաք օդային հոսանքներ, սեպտեմբերի 10-12-ը ջերմաստիճանը որքան նվազել էր, այդքան էլ կբարձրանա։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը