Նեպալում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 1355-ի
Աշխարհ
Նեպալի հյուսիսում տեղի ունեցած սողանքի զոհերի թիվը հասել է 1355-ի, երկուշաբթի օրը հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ հղում անելով Նեպալի իշխանություններին։
«Նեպալի աղետների ռիսկի նվազեցման ազգային վարչության կողմից հրապարակված վերջին տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 7-ի տեղական ժամանակով ժամը 11:00-ի դրությամբ Նեպալում տեղի ունեցած սողանքի զոհերի թիվը հասել է 1355-ի», - հաղորդել է հեռուստաալիքը։
Այն հավելել է, որ 4996 մարդ դեռևս անհետ կորած է համարվում։
Ավելի վաղ հաղորդվել էր 1344 մարդու մահվան և 4898 անհետ կորածի մասին։
Օգոստոսի 26-ին Նեպալի հյուսիսում ջրհեղեղներ են տեղի ունեցել։ Ջրհեղեղը տեղի է ունեցել սառցադաշտի փլուզումից և սողանքի առաջացումից հետո։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը