Նեպալում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 1355-ի
Արտակարգ Պատահար
Նեպալի հյուսիսում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 1355-ի, հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով Նեպալի իշխանություններին։
Նեպալի աղետների ռիսկի նվազեցման ազգային մարմնի վերջին տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 7-ի տեղական ժամանակով ժամը 11։00-ի դրությամբ 4996 մարդ շարունակում է համարվել անհետ կորած։
Նախորդ տվյալներով՝ զոհերի թիվը 1344 էր, իսկ անհետ կորածներինը՝ 4898։
Աղետը տեղի է ունեցել օգոստոսի 26-ին Նեպալի հյուսիսում։ Ջրհեղեղին նախորդել են սառցադաշտի փլուզումն ու սողանքը։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը