ԱԲ-ով կեղծում են աշխատանքը․ Ավինյանը զգուշացնում է աշխատակիցներին
Հայաստան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ քաղաքապետարանի աշխատակիցների շրջանում եղել են դեպքեր, երբ խնդիրները լուծելու փոխարեն փորձել են արհեստական բանականության միջոցով կեղծել պատասխանները։
«Ունենք դեպքեր, երբ մեր աշխատակիցները խնդիրը լուծելու փոխարեն իրենց հնարամտությունն օգտագործում են՝ արհեստական բանականությամբ պատասխանները կեղծելու վրա։ Մենք դա տեսնում ենք, այդ աշխատակիցները պատժվում են»,– ասել է Ավինյանը։
Նրա խոսքով՝ քաղաքապետարանում ներկայացված բոլոր տվյալները կրկնակի և եռակի ստուգվում են։
«Ուզում եմ հասկանալ՝ ով է պատկերացրել, որ հնարավոր է չարած աշխատանքները ԱԲ-ով փակել»,– նշել է նա։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը