WSJ. Քուշները բարձր է գնահատել Պուտինի հետ իր հանդիպումը
Աշխարհ
ԱՄՆ նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, բարձր է գնահատել սեպտեմբերի 5-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումը, հաղորդում է Wall Street Journal-ը։
«Դա շատ լավ երկխոսություն էր։ Մենք շատ հարցեր տվեցինք։ Նա շատ հարցեր տվեց», - մեջբերում է հրատարակությունը Քուշների խոսքերը։
Պուտինի հանդիպումը ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի և Քուշների հետ տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ին Կրեմլում։ Այն տևել է ավելի քան երեք ժամ։
Մոսկվայից հետո ԱՄՆ բանակցողները այցելեցին Կիև: Ուկրաինական TSN հեռուստաալիքը հաղորդել է, որ բանակցությունների պաշտոնական մասը տեղի է ունեցել մի քանի փուլով, որոնց ավելի ուշ միացել են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչները:


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը