Փոխադարձ առևտուր․ հայ և թուրք գործարարների հանդիպումները արդյունավետ են եղել
Տնտեսություն
Սեպտեմբերի 3-4-ը Երևանում կայացած հայ-թուրքական գործարար հանդիպումները կարևոր քայլ են Հայաստանի և Թուրքիայի միջև տնտեսական համագործակցության զարգացման համար։
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հաղորդմամբ՝ Վանի առևտրաարդյունաբերական պալատը ներկայացնող շուրջ 80 գործարար հանդիպումներ են ունեցել հայ գործարարների հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև փոխադարձ առևտրի ընդլայնման և ներդրումային համագործակցության հնարավորությունները։
Համատեղ հայտարարության հեղինակները կարևորել են՝
երկու երկրների միջև առևտրի ծավալների ավելացումը,
Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանային անցակետերի բացումն ու սահմանը հատելու փոխադարձ դյուրացումը,
տրանսպորտային հաղորդակցության բարելավումն ու գործող ենթակառուցվածքների արդյունավետ օգտագործումը,
գործարարների փոխայցերի և B2B հանդիպումների թվի ավելացումը,
համատեղ ներդրումների և արտադրությունների հնարավորությունների ուսումնասիրումը,
զբոսաշրջության, լոգիստիկայի, գյուղատնտեսության, սննդի, տեքստիլի և այլ ոլորտներում համագործակցության զարգացումը։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը