«Ինձ թվում էր՝ սուտը ինչ-որ սահմաններ ունի, բայց այս դեպքում սահման չունի»․ Տիգրան Ավինյան
Հայաստան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քննադատել է նախկին իշխանությունների ներկայացուցիչներին՝ անդրադառնալով մանկապարտեզների հիմնանորոգման և կառուցման թեմային։
«Վերջերս ԱԺ-ում լսեցի՝ քննարկում են մանկապարտեզների հիմնանորոգումը, և նշվեց, որ Երևանում ոչ մի նոր մանկապարտեզ չի կառուցվել։ Ինձ թվում էր՝ սուտը ինչ-որ սահմաններ ունի՝ նույնիսկ նախկին կոռուպցիոն իշխանությունների ներկայացուցիչների կողմից, բայց այս դեպքում սահման չունի»,– ասել է Ավինյանը։
Նրա խոսքով՝ Երևանում ներկայում կա մոտ 45 հիմնանորոգված կամ նոր կառուցված մանկապարտեզ։
«Խոսել մի ոլորտի մասին, որտեղ ունենք մոտ 45 հիմնանորոգված կամ նոր կառուցված մանկապարտեզներ։ Հիմնանորոգվածների մեջ ունենք այնպիսիք, որ քանդել ու զրոյից կառուցել ենք։ Խոսել են մարդիկ, որոնց իշխանության օրոք այս մանկապարտեզները տասնյակներով օտարվում էին։ Եվ նրանք դեռ խոսում են»,– նշել է քաղաքապետը։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը