Չավես. Քադաֆիի մահը նահատակություն էր
Աշխարհ
Սանտո–Կրիստո–դե–լա–Գրիտա քաղաքում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիին «նահատակ» է անվանել և կանխատեսել, որ «Լիբիայում պատմությունը դեռ նոր է սկսվում»։
Վենեսուելայի նախագահը վստահ է, որ Քադաֆիի մահը չի կասեցնի «Լիբիայի ժողովրդի պայքարը յանկիների կայսրության դեմ»։
Վերջում Չավեսը հավելել է, որ ինքը «աղոթում է Աստծուն Վենեսուելայի և Լատինական Ամերիկայի խաղաղության համար, որ նա պաշտպանի լատինաամեիրկացիներին պատերազմներից, արտաքին ոտնձգություններից և պետական հեղաշրջումներից»։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ