Եղանակի կանխատեսումը՝ սեպտեմբերի 7-12-ը
Հայաստան
Սեպտեմբերի 7-ի ցերեկը և 8-12-ին Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում՝ 10-14 մ/վ արագությամբ։
Հանրապետության առանձին շրջաններում սեպտեմբերի 7-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան, 2-5 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 7-ի երեկոյան առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-8-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, իսկ սեպտեմբերի 10-12-ին նույնքանով աստիճանաբար կբարձրանա։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը