Շվեյցարիան շարունակում է աջակցել ՀՀ բարեփոխումների օրակարգին․ դեսպանը հանդիպել է Հայկ Կոնջորյանին
Արտաքին Քաղաքական
ԱԺ նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։
Կողմերը քննարկել են Հայաստան-Շվեյցարիա հարաբերությունները, տարբեր ոլորտներում համագործակցությունն ու խորհրդարանական փոխգործակցությունը։ Կոնջորյանը նշել է, որ առաջիկայում Ազգային ժողովում կձևավորվեն բարեկամական խմբեր, այդ թվում՝ Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խումբը։
ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նորընտիր խորհրդարանում կառավարող ուժի գործունեության օրակարգին և առաջնահերթություններին՝ կարևորելով ժողովրդավարական բարեփոխումների շարունակականությունը։
Շվեյցարիայի դեսպանը շնորհավորել է Կոնջորյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու առթիվ և նշել, որ Շվեյցարիան շարունակում է աջակցել Հայաստանի բարեփոխումների օրակարգին՝ ժողովրդավարական գործընթացների ամրապնդման նպատակով։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը