«Ահա և վերջ, հրաժարվեցի ՀՀ անձնագրից»․ Տեր-Գրիգորյանց․ Իրավունք
Հայաստան
ԽՍՀՄ և Հայաստանի Հանրապետության գեներալ-լեյտենանտ, 1990-ականներին ՀՀ պաշտպանության նախարարությունում բարձր պաշտոններ զբաղեցրած Նորատ Տեր-Գրիգորյանցը հայտարարել է, որ հրաժարվել է Հայաստանի Հանրապետության անձնագրից․ այս մասին Իրավունքի հետ զրույցում հայտնել է նա։
Գեներալի խոսքով՝ նա անձնագիրը հանձնել է հյուպատոսարանում՝ դժգոհություն հայտնելով Հայաստանի ներկայիս իշխանությունների քաղաքականությունից։
«Ես գնացի հյուպատոսարան և հանձնեցի ՀՀ անձնագիրս։ Ինձ զարմացած հարցրին՝ «Պարոն Տեր-Գրիգորյանց, ի՞նչ եք անում»։ Ես էլ ասացի՝ ի՞նչ անեմ, երբ Հայաստանում իշխանության են եկել մարդիկ, որոնք դավաճանել են փոքրաթիվ հայ ժողովրդին և ցանկանում են ոչնչացնել նրան թուրքերի ձեռքով»,– ասել է նա։
Տեր-Գրիգորյանցի խոսքով՝ դրանից հետո ՀՀ նախագահի աշխատակազմից հաղորդագրություն է ստացել, որ ինքը զրկվել է քաղաքացիությունից։
«Դե ինչ, ցտեսություն, իմ հարազատներ։ Ես այլևս երբեք Հայաստան չեմ գա։ Վե՛րջ»,– հայտարարել է գեներալը։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը