Ընդամենը մեկ դպրոցական է մնացել Սյունիքի սահմանամերձ գյուղում
Հայաստան
Սյունիքի սահմանամերձ Շիկահող գյուղում այժմ բնակվում է մոտ 100 մարդ, իսկ դպրոցում սովորում է ընդամենը մեկ աշակերտ․ լրագրողներին հայտնել է Շիկահող գյուղի գյուղապետը։
Գյուղապետ Զորիկ Նավասարդյանի խոսքով՝ բնակչության արտահոսքը սկսվել է 1990-ականներից և շարունակվում է մինչ օրս։ Հիմնական խնդիրներն են աշխատատեղերի և եկամուտների բացակայությունը, հողերի հասանելիության սահմանափակումները, անվտանգության խնդիրներն ու ոռոգման ջրի պակասը։
Անցյալ դարի սկզբին Շիկահողում բնակվում էր շուրջ 1300 մարդ։ Խորհրդային տարիներին գյուղում գործել են հիվանդանոց, տրիկոտաժի ֆաբրիկայի մասնաճյուղ և սովխոզ։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)