Խաղաղության խորհուրդը կարծում է, որ Գազայի վերականգնումը շուտով չի սկսվի
Աշխարհ
Պաղեստինյան Գազայի հատվածի վերականգնման և վերակառուցման ծրագրերը մոտ ապագայում չի իրականացվի, հայտարարել է Գազայի հարցերով Խաղաղության խորհրդի գերագույն ներկայացուցիչ Նիկոլայ Մլադենովը։
«Գազայի ժողովուրդը ապրում է ծայրահեղ ծանր մարդասիրական պայմաններում», - «Ալ Հադաթ» հեռուստաընկերության հաղորդմամբ ասել է Մլադենովը։ «Մենք դեռ շատ հեռու ենք պաղեստինյան անկլավի վերականգնման գործընթացի մեկնարկից», - հավելել է նա։
Մլադենովը ընդգծել է, որ «մենք պետք է ավելի արագ շարժվենք՝ Գազայի վերականգնումը սկսելու համար», և որ Խաղաղության խորհուրդը «ունի մի շարք երկրների պարտավորություններ այս հարցի վերաբերյալ»։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)