Կոբախիձեն հայտարարություն է արել իր հրաժարական տալու մասին
Աշխարհ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն անհեթեթություն է անվանել կառավարության հնարավոր փոփոխությունների և իր հրաժարականի մասին տեղեկությունները։
Կոբախիձեն լրագրողների հետ զրույցում նշել է, որ իր հրաժարականի մասին հարցերն իրեն տալիս են երեք ամիսը մեկ, և հավելել, որ ակնկալում է՝ երեք ամիս անց կրկին նույն հարցը կստանա։
Վարչապետը նաև զրպարտություն է անվանել տեղեկություններն այն մասին, թե իր պաշտոնը կարող է զբաղեցնել Աջարիայի կառավարության ղեկավար Զուրաբ Պատարաձեն։
Միաժամանակ իշխող թիմի ներկայացուցիչները հայտարարել են, որ կառավարության կազմում կադրային փոփոխությունների որևէ ծրագիր կամ գաղափար չկա։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)