ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են կրթության, մշակույթի և սպորտի ոլորտների ընթացիկ հարցերը
Գիտություն և Մշակույթ
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քննարկվել են նախարարության 2027 թվականի բյուջեի հայտի, 2026 թվականի բյուջեի վերաբաշխումների, նորակառույց ու վերանորոգված դպրոցների արդյունավետ օգտագործման, ինչպես նաև կրթական հաստատություններում անվտանգության և կարգապահության ապահովման հարցերը։
Անդրադարձ է եղել նաև առաջիկայում մեկնարկելիք Tour of Armenia միջազգային հեծանվավազքի կազմակերպմանը և ուսումնական հաստատություններին տրամադրված ChatGPT Edu գործիքի արդյունավետ կիրառմանը։ Կարևորվել է մանկավարժներին համապատասխան ուղեցույցներով աջակցելը։
Հանձնարարականներ են տրվել նաև Անկախության օրվա մշակութային միջոցառումների, աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած քաղաքացիների տարկետման և պարտադիր զինվորական ծառայությունից ազատման պայմանների վերաբերյալ հանրային իրազեկման ու նախարարության ընթացիկ աշխատանքների արդյունավետ կազմակերպման ուղղությամբ։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)