Պուտինն ու Ալիևը պայմանավորվել են ակտիվացնել Մոսկվայի և Բաքվի միջև շփումները
Ռուսաստան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու երկրների հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Կողմերը, մասնավորապես, անդրադարձել են առևտրատնտեսական և հումանիտար համագործակցության արդիական հարցերին։
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել երկկողմ շփումները տարբեր մակարդակներում»,- ասվում է Կրեմլի հաղորդագրությունում։
Ավելի վաղ Պուտինը Ալիևին բնութագրել էր որպես «ժամանակակից և ինտելիգենտ մարդ»։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)