Կրեմլը Պուտին-Փաշինյան հանդիպումը «կարևոր և բովանդակալից» է անվանել
Ռուսաստան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բիշքեկում կայացած հանդիպումը կարևոր և բովանդակալից է եղել։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Սա շատ կարևոր հանդիպում էր։ Այն բավականին բովանդակալից էր, նշվել են մի շարք կոնկրետ հարցեր»,- ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքում Պուտինն ու Փաշինյանը քննարկել են, մասնավորապես, առևտրային համագործակցությունը։ Անդրադարձ է եղել նաև Փաշինյանի՝ Մոսկվա նախատեսվող այցին, որի հստակ ամսաթիվը դեռ որոշված չէ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բիշքեկում Պուտինն ու Փաշինյանը քննարկել են նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետագա զարգացման և երկկողմ օրակարգի հարցերը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը