Տարբեր համազգեստներ, մեկ առաքելություն. ՀՀ ոստիկանությունը միացել է միջազգային իրազեկման արշավին
ՏեսանյութերՏարբեր երկրներ, տարբեր համազգեստներ, բայց մեկ ընդհանուր առաքելություն՝ ապահովել քաղաքացիների անվտանգությունն ու արդյունավետ պայքարել հանցավորության դեմ։
Սեպտեմբերի 7-ին՝ Ոստիկանության համագործակցության օրվա առթիվ, ՆԳՆ ոստիկանությունը միացել է միջազգային իրազեկման արշավին՝ ընդգծելով իրավապահ մարմինների միջև համագործակցության կարևորությունը։
Եվրոպոլն առանցքային դեր ունի այս համագործակցության ամրապնդման գործում՝ միավորելով ավելի քան 50 երկրների իրավապահ կառույցների ջանքերը համատեղ արձագանքելու հանրային անվտանգության ժամանակակից մարտահրավերներին։
Անվտանգության ապահովումը համատեղ պատասխանատվություն է և ընդհանուր առաքելություն։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)