Սեպտեմբերի 7-ին և 8-ին Արեգակի վրա ուժեղ բռնկումներ են սպասվում
Աշխարհ
Սեպտեմբերի 7-ին և 8-ին Արեգակի վրա կանխատեսվում են M դասի ուժեղ բռնկումներ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտը։
Մասնագետների կանխատեսմամբ՝ ընդհանուր առմամբ Արեգակի բռնկումային ակտիվությունը կմնա ցածր, սակայն հնարավոր են M դասի առանձին բռնկումներ։ Սեպտեմբերի 7-ին Երկրի գեոմագնիսական դաշտը, հավանաբար, կլինի անկայուն, իսկ սեպտեմբերի 8-ին՝ թույլ խանգարված։
Նման բռնկումները կարող են ուղեկցվել պլազմայի արտանետումներով։ Եթե դրանք ուղղված լինեն դեպի Երկիր, կարող են առաջացնել գեոմագնիսական խանգարումներ և մագնիսական փոթորիկներ։ Սակայն մասնագետներն առայժմ չեն նշել, թե սպասվող բռնկումները կոնկրետ ինչ ազդեցություն կարող են ունենալ Երկրի վրա։
Երկու օր առաջ Արեգակի վրա արդեն գրանցվել էր M1.0 դասի ուժեղ բռնկում։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)