Ռուսաստանում բացատրել են՝ ինչու է Կադիրովը հեռացել տեղեկատվական դաշտից
Ռուսաստան
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը վերջին շրջանում զգալիորեն ավելի քիչ է հայտնվում տեղեկատվական դաշտում, քանի որ նրա նախկին քաղաքական և մեդիա դերակատարումն այս պահին պահանջված չէ։ Նման կարծիք «Ցարգրադ»-ին հայտնել է քաղաքագետ և քաղտեխնոլոգ Սերգեյ Մարկելովը։
Նրա խոսքով՝ նախկինում Կադիրովը հաճախ էր արձագանքում տարբեր իրադարձությունների և որոշակի շեշտադրումներ անում օրակարգում, մասնավորապես՝ արաբական ու մահմեդական աշխարհի հետ կապված թեմաներում։ Մարկելովի գնահատմամբ՝ այժմ Ռուսաստանի արտաքին քաղաքական օրակարգում ավելի մեծ ուշադրություն է հատկացվում Իրանին, և այդ ուղղությամբ Կադիրովի ներգրավվածության անհրաժեշտություն չկա։
Քաղաքագետը նշել է նաև, որ Կադիրովը նախկինում որոշակի դեր է ունեցել Հյուսիսային Կովկասում, այդ թվում՝ Դաղստանում առաջացած հակասությունների կարգավորման հարցերում, սակայն ներկայում այդ գործառույթն էլ, ըստ նրա, պահանջված չէ։
Մարկելովի կարծիքով՝ այժմ ավելի մեծ նշանակություն ունի Հարավային Կովկասը, մասնավորապես՝ Հայաստանը, սակայն Կադիրովն այդ ուղղությամբ դերակատարում չունի։ Նա ենթադրել է, որ եթե հետագայում կրկին առաջանան Կադիրովի նախկին դերակատարությանը համապատասխան թեմաներ, Չեչնիայի ղեկավարը կարող է կրկին ակտիվորեն հայտնվել տեղեկատվական դաշտում։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)