Նավթի համաշխարհային գները հասել են վերջին մեկուկես ամսվա առավելագույնին
Տնտեսություն
Երկուշաբթի՝ սեպտեմբերի 7-ին, Brent տեսակի նավթի բորսայական գինը հասել է վերջին մեկուկես ամսվա առավելագույն մակարդակին։ Investing-ի տվյալներով՝ մեկ բարելի գինը առևտրի ընթացքում բարձրացել է մինչև 97,94 դոլար՝ գրանցելով հուլիսի 24-ից հետո ամենաբարձր ցուցանիշը։
Փորձագետները նավթի թանկացումը հիմնականում կապում են Մերձավոր Արևելքում լարվածության հերթական սրման հետ։ ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխադարձ հարվածների վերսկսումը մեծացրել է համաշխարհային շուկայում նավթի մատակարարումների հնարավոր կրճատման և Հորմուզի նեղուցով նավարկության սահմանափակումների երկարաձգման վերաբերյալ մտահոգությունները։
Իրավիճակը սրում են նաև տարածաշրջանում նավթատար նավերի դեմ հաճախացած հարձակումները։ Սեպտեմբերի 5-ին ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել նավթ տեղափոխող երեք իրանական նավերի, ինչից հետո Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հարձակվել են Հորմուզի նեղուցն անցնելու փորձ կատարող երեք նավթատարի վրա։
Շարունակվող լարվածության պայմաններում տարածաշրջանի մի շարք երկրներ և էներգետիկ ընկերություններ դիտարկում են նավթի փոխադրման այլընտրանքային ուղիներ՝ Հորմուզի նեղուցից կախվածությունը նվազեցնելու նպատակով։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)