NYT. Ուկրաինան 2024 թվականին կորցրել է 1.2 միլիարդ դոլար զենքի ոլորտում կոռուպցիայի պատճառով
Աշխարհ
Միջազգային աուդիտները ցույց են տվել, որ 2024 թվականին Ուկրաինային 1,2 միլիարդ դոլար է պակասում կոռուպցիայի, վատնումների և սպառազինությունների մատակարարման ոլորտում վատ կառավարման պատճառով, գրում է The New York Times-ը։
Գործակալության տվյալներով՝ աուդիտորները հայտնաբերել են 18 ընկերություն, որոնք նոր պայմանագրեր են ստացել՝ չնայած նախորդ պայմանագրերը չկատարելուն, որոնցից վեցը չեն կարողացել կատարել ոչ մի պայմանագիր։
Հրապարակումը հաղորդում է, որ զենքի ուռճացված գնումների պատճառով կորել է մոտ 126 միլիոն դոլար։ Որոշ պայմանագրեր կնքվել են առանց իրավական հիմնավորման, իսկ մեկ դեպքում ընկերությունները ներկայումս դատական գործընթացների մեջ են 100 միլիոն դոլարի կանխավճարի պատճառով, որը հետագայում չիրականացվեց։
NYT-ը նշում է, որ ամբողջ աշխարհի ռազմական կապալառուները, այդ թվում՝ ամերիկյան և ուկրաինական ընկերությունները, «կարողացել են հարստանալ այս համակարգի միջոցով»։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)