Փաշինյանն ընդգծել է Հունաստանի աջակցությունը ՀՀ բարեփոխումներին
Արտաքին Քաղաքական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը։
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ-հունական հարաբերությունների զարգացմանն ու փոխգործակցությանը նպաստելու համար՝ ընդգծելով Հունաստանի աջակցությունը ՀՀ կառավարության բարեփոխումների իրականացման գործընթացին։
Դեսպանն էլ նշել է, որ երկու երկրների միջև առկա է ակտիվ քաղաքական երկխոսություն, և վստահություն հայտնել, որ առաջիկայում կզարգանան նաև առևտրատնտեսական կապերը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը