Ղրղզստանը 2027 թվականից կսկսի թվային սոմի փորձարկումը
Տնտեսություն
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը երկրի Ազգային բանկին հանձնարարել է 2027 թվականից սկսել թվային սոմի փորձարկումը։ Այս մասին հայտնում է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը։
Վիրտուալ ակտիվների և բլոկչեյն տեխնոլոգիաների զարգացման ազգային խորհրդի նիստում քննարկվել է թվային սոմը սահմանափակ փորձնական միջավայրում գործարկելու հնարավորությունը։ Ժապարովը հանձնարարել է նախնական փորձարկումներն անցկացնել մինչև դեկտեմբերի 31-ը, իսկ հաջորդ տարի դրանք շարունակել արդեն իրական պայմաններում՝ հետագայում անցնելով համակարգի փուլային ներդրմանը ամբողջ երկրում։
Նիստի ընթացքում քննարկվել են նաև ազգային արժույթին կցված KGST սթեյբլքոյնի զարգացման և կիրառման հեռանկարները։
Ռուսաստանում, իր հերթին, սեպտեմբերի 1-ից մեկնարկել է թվային ռուբլու փուլային զանգվածային գործարկումը։ Նոր ձևաչափով ազգային արժույթը հասանելի է քաղաքացիներին և կարող է օգտագործվել, մասնավորապես, խոշոր առևտրային ցանցերում գնումներ կատարելու համար։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)