Մերցը «դրամատիկ պարտություն» է անվանել ՔԴՄ-ի ընտրությունների արդյունքը
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը խոստովանել է իր գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) պարտությունը Սաքսոնիա-Անհալթ երկրամասի խորհրդարանական ընտրություններում։ Այս մասին հայտնում է Bild-ը։
«Քրիստոնեա-դեմոկրատական միությունը դրամատիկ պարտություն կրեց ընտրություններում։ Մեզ չհաջողվեց մարդկանց հետ հուզական կապ հաստատել»,- հայտարարել է Մերցը՝ ստեղծված իրավիճակն անվանելով կուսակցության համար «խորը շրջադարձային պահ»։
Սեպտեմբերի 6-ին կայացած ընտրություններում հաղթել է «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը՝ ստանալով ձայների 43,8 տոկոսը։ Մերցի ՔԴՄ-ն ստացել է ընդամենը 17,2 տոկոս։
Bild-ի փոխանցմամբ՝ Մերցն անդրադարձել է նաև Ռուսաստանից և ԱՄՆ-ից AfD-ին ուղղված շնորհավորանքներին։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)