Ռուսաստանում հեգնանքով արձագանքել են Թրամփի՝ «Լուսինը յուրացնելու» հայտարարությանը
Ռուսաստան
Ռուս սենատոր Գրիգորի Կարասինը հեգնանքով արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Լուսինը Միացյալ Նահանգների սեփականությունը համարելու մասին հայտարարությանը՝ նշելով, որ այդ տրամաբանությամբ Ռուսաստանն էլ կարող է Արեգակնային համակարգի մոլորակներն իրենը հայտարարել։
«Սա անեկդոտ է հիշեցնում։ Իրականում պարզապես պետք է սպասել և տեսնել, թե այս ամենն ինչպես կզարգանա գործնականում»,- ասել է Կարասինը՝ հավելելով, որ ԱՄՆ վարչակազմի յուրաքանչյուր հայտարարություն վերլուծելու համար արդեն «հատուկ քաղաքական-հոգեբանական ինստիտուտ» կպահանջվեր։
Ավելի վաղ Թրամփը հրապարակել էր Լուսնի լուսանկարը՝ ամերիկյան դրոշով և «Լուսինը մերն է» գրությամբ։ Կարասինի կարծիքով՝ առայժմ պետք է սպասել Սպիտակ տան հետագա քայլերին, քանի որ Թրամփը կարող է նաև հրաժարվել այդ գաղափարից։
Կանադացի տիեզերագետ Ֆիլիպ Ստուկը ևս արձագանքել էր հայտարարությանը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ը չի կարող Լուսինը հայտարարել իր սեփականությունը։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)