Գազայի հատվածում երեխաներին ցուցադրել են «Առյուծ արքան» ֆիլմը՝ ավերված շենքերի ֆոնին
Աշխարհ
Կամավորները կազմակերպել են Դիսնեյի մուլտֆիլմերի ցուցադրություններ Գազայի հատվածի երեխաների համար: Ցուցադրությունները տեղի են ունենում ռմբակոծված բնակելի շենքերի և շինությունների առջև: ՄԱԿ-ում պաղեստինյան առաքելությունը սեպտեմբերի 6-ին հրապարակել է լուսանկար:
«Մինչ Գազայի հատվածում պատերազմը շարունակվում է, մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի նրանց դուրս բերենք այս վախի մթնոլորտից, նույնիսկ եթե դա ընդամենը մի քանի ժամով», - մեկնաբանել է նախագծի համակարգող Ասմա Դաբաբեշը ցուցադրությունների մասին, ինչպես մեջբերում է The Washington Post (WP)-ն:
Ըստ Post-ի, մուլտֆիլմերի ցուցադրությունները Գազայի հատվածի երեխաների համար նախատեսված «Փոքրիկ թևիկներ» շարժական կինոթատրոնի նախաձեռնության մի մասն են, որը մեկնարկել է պաղեստինցի կինոգործիչների հիմնադրամը՝ Masharawi Fund-ը:


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)