Աշխարհում սննդամթերքի գները հասել են 2022 թվականից հետո ամենաբարձր մակարդակին
Տնտեսություն
Սննդամթերքի համաշխարհային գների աճի ներկայիս տեմպերը մտահոգիչ են, թեև իրավիճակը դեռ վերահսկելի և կանխատեսելի է։ Այս մասին հայտարարել է ՌԴ Նախագահին առընթեր ժողովրդական տնտեսության և պետական կառավարման ակադեմիայի Միջազգային ագրոբիզնեսի և պարենային անվտանգության կենտրոնի ղեկավար Անատոլի Տիխոնովը։
Օգոստոսին պարենային ապրանքների համաշխարհային գները հասել են 2022 թվականի վերջից հետո ամենաբարձր մակարդակին։ Ամենից զգալիորեն թանկացել է շաքարը՝ 11,9%-ով։ Ցորենի գինն աճել է 2,6%-ով, իսկ եգիպտացորենինը՝ 2,5%-ով։ Գների աճը կապվում է աշխարհաքաղաքական լարվածության սրման և եղանակային ծայրահեղ պայմանների հետ։
Տիխոնովի խոսքով՝ պարենային անվտանգության համար լրացուցիչ ռիսկեր են ստեղծում քաղաքական ճգնաժամերը, ռազմական հակամարտությունները, տրանսպորտային ուղիների խափանումներն ու կլիմայական փոփոխությունները։ Որոշ աֆրիկյան երկրներում սննդամթերքի արտադրության ավելացմանը խոչընդոտում են նաև կլիմայական պայմաններն ու հողերի վիճակը։
Փորձագետը նշել է, որ պարենի պակասի խնդրի համընդհանուր լուծում առայժմ գոյություն չունի։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)