Կատյա Լելը քննադատել է ամուսնալուծությունից հետո երեխաներից հրաժարվող տղամարդկանց
Հասարակություն
Ռուս երգչուհի Կատյա Լելը հայտարարել է, որ չի հասկանում այն տղամարդկանց, որոնք ամուսնալուծությունից հետո հրաժարվում են իրենց երեխաներից և դադարում նրանց ֆինանսապես աջակցել։ Նրա խոսքերը փոխանցում է «Հինգերորդ ալիքը»։
«Ես կտրականապես չեմ հասկանում այն տղամարդկանց, որոնք հրաժարվում են իրենց երեխաներից և նյութապես չեն աջակցում նրանց»,- ասել է երգչուհին։
Լելի խոսքով՝ ինքն ու նախկին ամուսինը բաժանվել են «ժպիտով և գրկախառնությամբ»։ Երգչուհին նշել է, որ երկուսն էլ երախտապարտ են միմյանց 18 տարվա համատեղ կյանքի և իրենց ընդհանուր երեխայի համար։
Ավելի վաղ Կատյա Լելը պատմել էր նաև, որ վախենում է չափազանց արագ մեքենա վարելուց, ինչի պատճառով նախընտրում է օգտվել անձնական վարորդի ծառայություններից։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)