ՀՀ պետական պարտքը մեկ ամսում աճել է ավելի քան 47 մլրդ դրամով. վիճակագրություն
Տնտեսություն
ՀՀ պետական պարտքը 2026 թ. հուլիսի 31–ի դրությամբ կազմել է 5 տրլ 163 մլրդ 913.2 մլն դրամ կամ 14 մլրդ 084 մլն 808 հազար դոլար։ Այս տարվա հունիս ամսվա նկատմամբ պետական պարտքը հուլիսին աճել է 47 մլրդ 536 մլն դրամով։
Այս գումարի առյուծի բաժինը կազմում է ՀՀ կառավարության պարտքը` 5 տրլ 160 մլրդ 830 մլն դրամ, որից արտաքին պարտքը կազմում է 2 տրլ 457 մլրդ 261.6 մլն դրամ, իսկ ներքին պարտքը` 2 տրլ 703 մլրդ 568.3 մլն դրամ։
Ըստ վիճակագրական կոմիտեի` ՀՀ պետական պարտքի մնացած հատվածը համայնքների վերցրած պարտքն է` 3 մլրդ 083.2 մլն դրամ։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)