Հայ կաթոլիկ բարձրաստիճան եկեղեցական է մահացել
Այլ
Հայ Կաթոլիկ եկեղեցու Զմմառի միաբանությունից հայտնում են, որ մահացել է այդ եկեղեցու բարձրաստիճան եկեղեցականներից՝ Տ․ Հովսեփ եպիսկոպոս Արնաությանը։ Ծնվել է 1936 թվականի մայիսի 2-ին Սիրիայի Հալեպ քաղաքում։ Եղել է Դամասկոսի Հայ կաթողիկե պատրիարքական էքսարխը։ 1969 թվականից անդամակցել է Զմմառի Հայ կաթողիկե միաբանությանը։ Այդ թվականի ապրիլի հինգին ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ 1989 թվականի օգոստոսի 21-ին նշանակվել է Քամիշլիի Հայ կաթողիկե թեմի առաջնորդ։ Եպիսկոպոսական ձեռնադրությունը տեղի է ունեցել 1990 թվականի մարտի 18-ին՝ ձեռամբ Ռաֆայել-Պետրոս Գասպարյան կաթողիկոս-պատրիարքի։
Այդ պաշտոնը զբաղեցրել է մինչեւ 92 թվականի ապրիլի տասը։ 94-97 թթ եղել է Արգենտինայի Հայ կաթողիկե թեմում որպես օգնական եպիսկոպոս։ 97 թվականից մինչեւ 2023 թվականը զբաղեցրել է Դամասկոսի Հայ կաթողիկե պատրիարքական էքսարխի պաշտոնը։ Ակտիվ մասնակցություն է ունեցել ռեգիոնալ միջեկեղեցական եւ եպիսկոպոսական Սինոդներին եւ էկումենիկ ժողովներից։ Կարեւորել է ռեգիոնում քրիստոնեական ներկայությունը։ Հատուկ ուշադրություն է դարձրել հայ համայնքների կրոնական կարիքների հոգացմանը։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ Արնաությանը մնացել է Դամասկոսում։ Տեղի քրիստոնեական մյուս առաջնորդների հետ բազմաթիվ անգամներ կոչ է արել հաստատել խաղաղություն եւ դադարեցնել պատերազմը։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)