Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է սկսել «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը․ «Ժողովուրդ»
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է հերթական խոշորածավալ հիմնանորոգմանը․ սեպտեմբերի 10-ից նախատեսվում է սկսել Դավիթ Անհաղթ և Կոմիտաս փողոցներն իրար միացնող ուղեանցի՝ «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը։
ArmLur.am-ի հարցմանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ աշխատանքները նախատեսվում է իրականացնել 110 օրացուցային օրվա ընթացքում, իսկ կապալառուի հետ կնքված պայմանագրի արժեքը 324 մլն դրամ է։ Թվում է՝ հերթական անհրաժեշտ ծրագիրն է մայրաքաղաքի ենթակառուցվածքների բարելավման համար։
Սակայն Տիգրան Ավինյանի ղեկավարած քաղաքապետարանի դեպքում արդեն օրինաչափ հարց է առաջանում՝ նոր ծրագիր սկսելուց առաջ նախորդը վերջնականապես ավարտե՞լ են։ Բանն այն է, որ քաղաքապետարանը դեռ մոտ մեկ ամիս առաջ հայտարարեց Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների ավարտի մասին, Նիկոլ Փաշինյանը մեծ ոգևորությամբ գնաց և ընդունեց շինարարությունը, սակայն կամրջի մայթերը մինչ այսօր քանդված են։
Այսինքն՝ քաղաքապետարանի և կառավարության հաշվետվություններում աշխատանքը կարող է ավարտված համարվել, մինչդեռ քաղաքացին ամեն օր իր աչքով տեսնում է կիսատ մնացած պատկերը։ Կիևյան կամրջի հիմնանորոգման պայմանագրի արժեքը 456 մլն դրամ էր։ Լամբադայի համար նախատեսված 324 մլն դրամն էլ գումարելով՝ ընդամենը երկու կամուրջների համար քաղաքային բյուջեից նախատեսվում է ծախսել 780 մլն դրամ։
Եվ հենց այստեղ է խնդիրը․ հարյուրավոր միլիոններ ծախսելը դեռ արդյունավետ կառավարում չէ։ Արդյունավետ կառավարումն այն է, երբ աշխատանքը ոչ միայն հանդիսավոր հայտարարվում է ավարտված, այլ իրականում ավարտված է՝ մինչև վերջին մայթը, անցուղին և քաղաքացու համար անհրաժեշտ հատվածը։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)