Իսպանիայի արտգործնախարարը չի կարող ասել, թե ով է կանգնած Սեուտայի ճգնաժամի հետևում
Աշխարհ
Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը չի կարող ասել, թե ով է կանգնած Սեուտա ինքնավար քաղաքում միգրանտների ճգնաժամի հետևում։
«Մենք չենք կարող հաստատել, թե ով է կանգնած սրա հետևում», - TVE-ին տված հարցազրույցում ասել է դիվանագետը: Նա որպես ճգնաժամից առաջ սոցիալական ցանցերում անսովոր ակտիվություն նշել է հազարավոր միգրանտների դեպի Սեուտա ուղղվելու վերջնական խթանը:
«Այն օրը, երբ ես իմացա, որ անօրինական ներգաղթյալների ժամանումը սկսում է զանգվածային դառնալ, ես կապ հաստատեցի իմ մարոկկացի գործընկերոջ՝ Նասեր Բուրիտայի հետ», - նշել է նախարարը:
«Նա ինձ ասաց, որ, իհարկե, իրենք դրա հետ որևէ կապ չունեն և որ անմիջապես կօգտագործեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ միգրանտների այս հոսքը դադարեցնելու համար»:


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)