«Փակել են հեռուստաալիքներ, վտարել լրագրողների»․ Զախարովա
Աշխարհ
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ արտերկրում ռուսական լրատվամիջոցների նկատմամբ իրականացվում են «համակարգված ճնշումներ և տարբեր ձևաչափերի ռեպրեսիաներ»։
Նրա խոսքով՝ մի շարք արևմտյան երկրներ, որոնք հրապարակայնորեն հանդես են գալիս մամուլի ազատության պաշտպանության օգտին, տարբեր պատճառաբանություններով արգելափակել են ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը, փակել թղթակցությունների գրասենյակները և արտաքսել լրագրողների։
Զախարովան կոչ է արել համաշխարհային մեդիահանրությանը համերաշխություն ցուցաբերել ռուսաստանցի գործընկերներին և բարձրաձայնել նրանց նկատմամբ, իր բնորոշմամբ, քաղաքական դրդապատճառներով իրականացվող ճնշումների դեմ։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)