Ռուսաստանը պատրաստ է խաղաղություն հաստատել Ուկրաինայում. Պեսկով
Աշխարհ
Ռուսաստանը պատրաստ է խաղաղության հասնել Ուկրաինայում. դա կախված է Կիևից, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Բոլոր փորձագետները գիտեն առաջնագծում տիրող դինամիկայի մասին. մենք առաջ ենք շարժվում։ Բայց մենք պատրաստ ենք խաղաղության հասնել ցանկացած պահի։ Դա կախված է Կիևից։ Սա է իրականությունը», - ասել է Պեսկովը BRICS գագաթնաժողովից առաջ Sputnik-ի կողմից լրագրողների համար կազմակերպված ճեպազրույցի ժամանակ։
BRICS գագաթնաժողովը տեղի կունենա Նյու Դելիում սեպտեմբերի 12-13-ը։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Պուտինը գագաթնաժողովի ընթացքում նախատեսում է բանակցություններ վարել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)