ՔԿ-ն վերջակետ է դնում 44-օրյա պատերազմի զոհերի թվի շահարկումներին
Հայաստան
ՀՀ քննչական կոմիտեն, անդրադառնալով վերջին շրջանում 44-օրյա պատերազմի զոհերի թվի վերաբերյալ շրջանառվող տարբեր տեղեկություններին, վերահաստատել է պաշտոնական տվյալները։
ՔԿ-ի փոխանցմամբ՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, որից 3755-ը՝ զինծառայող, 78-ը՝ քաղաքացիական անձ։ Եվս 191 անձի գտնվելու վայրը շարունակում է անհայտ մնալ, այդ թվում՝ 172 զինծառայողի և 19 քաղաքացիական անձի։
ՔԿ-ն նշել է, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի կողմից հնչեցված թվի վերաբերյալ նախագահի աշխատակազմը պարզաբանել է՝ տեղի է ունեցել շփոթմունք։
Քննչական կոմիտեն հորդորել է զերծ մնալ զոհերի թվի վերաբերյալ որևէ շահարկումից և հիմք ընդունել միայն իր կողմից հրապարակված պաշտոնական տվյալները։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)