Երկու բնակավայր անցել է ռուսական ուժերի վերահսկողության տակ․ ՌԴ ՊՆ
Ռուսաստան
Ռուսաստանի զինված ուժերի «Հյուսիս» զորախումբը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Դոլգենկոյե և Բերեզնիկի գյուղերի նկատմամբ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ տվյալ ուղղությամբ շարունակվում են հակառակորդի շրջապատման շրջագծի ընդլայնման և ներքին օղակի սեղմման աշխատանքները։
Ռազմական գերատեսչության տարածած տվյալների համաձայն՝ շրջափակման մեջ հայտնված ուկրաինական ուժերի ուղղությամբ հարվածներ են հասցվել Մալայա Վոլչյա, Վարվարովկա, Բուզովո և Նեֆեդովկա բնակավայրերի շրջանում։ Ռուսական կողմը պնդում է, որ ուկրաինական ստորաբաժանումների՝ օղակից դուրս գալու բոլոր փորձերը կանխվել են։
ՌԴ ՊՆ-ն նաև տեղեկացրել է մարտերի ընթացքում հակառակորդի կրած կորուստների մասին։ Ըստ հաղորդագրության՝ վերջին մեկ օրվա ընթացքում շփման գծի այդ հատվածում ուկրաինական զինուժը կորցրել է մինչև 30 զինծառայող, մեկ զրահապատ մարտական մեքենա, երկու կվադրոցիկլ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի ղեկավարման երեք կետ։ Ուկրաինական կողմն այս տվյալների վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն առայժմ չի տվել։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)