ՀՀ փոխվարչապետը Visa-ի ներկայացուցչի հետ ունեցել է քննարկում
Հայաստան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Կենտրոնական Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանում միջազգային վճարային համակարգի՝ Visa-ի տարածաշրջանային տնօրեն Թարիք Մահմուդի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում փոխվարչապետը կարևորել է POS-տերմինալներով անկանխիկ վճարումների դեպքում գանձվող միջնորդավճարների նվազեցումը։
Մհեր Գրիգորյանն առաջարկել է Visa-ի գործընկեր բանկերի հետ քննարկել այդ միջնորդավճարների նվազեցման հնարավոր տարբերակները։


















































Ամենադիտված
Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ