Մեծ Բրիտանիան խստացնում է Իրանի դեմ պատժամիջոցները
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի կառավարությունը ներկայացրել է օրենսդրություն՝ Իրանի դեմ պատժամիջոցները խստացնելու համար: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Սթիվեն Դաութիի խոսքով՝ սահմանափակումները կազդեն Իսլամական Հանրապետության առևտրի և նավագնացության վրա։
«Այս ֆինանսական միջոցառումները կսահմանափակեն Իրանի կառավարության՝ Մեծ Բրիտանիայի ֆինանսական համակարգ մուտք գործելու և իր միջուկային ծրագիրը ֆինանսավորելու համար միջոցներ հայթայթելու հնարավորությունը: Այս օրենսդրությունը ընդլայնում է առևտրային արգելքների ենթակա ապրանքների, տեխնոլոգիաների և ծառայությունների ցանկը:
Սա ներառում է այն ոլորտները, որոնք կարևոր դեր են խաղում Իրանի միջուկային կարողություններին նպաստող ոլորտներում (օրինակ՝ էներգետիկա, ծրագրային ապահովում, մետալուրգիա և ոսկու արդյունահանում), ինչպես նաև դրանց հետ կապված գործունեությունը, ներառյալ նավագնացությունը, ապահովագրությունը և բանկային գործունեությունը», - ասել է Դաութին Համայնքների պալատ (Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատ) ուղարկված գրավոր հայտարարության մեջ:

















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)