Սիրիական ընդդիմությունը բանակցությունների համար իր նախապայմաններն է դրել
Մերձավոր Արևելք
Սիրիայի միավորված ընդդիմության առաջնորդ Ահմեդ Մուազ ալ Խաթիբը հրապարակել է ընդդիմության նախնական պայմանները նախագահ Բաշար Ասադի հետ բանակցությունները սկսելու համար: Ապստամբների ղեկավարը մտադիր է հասնել նրան, որ բանտերից ազատ արձակվեն իգական սեռի բոլոր քաղբանտարկյակները: Ալ Խաթիբը նշել է, որ այս պահանջի չբավարարումն նրա և կողմնակիցների կողմից կդիտվի որպես բանակցությունների ուղղակի մերժում. հայտնում է Reuters-ը:
Սիրիական իշխանությունների հետ բանակցելու նախապայմանները ընդդիմությունը ներկայացրել է Մյունխենում անվտանգության քաղաքականության խորհրդակցությունից հետո: Մինչ այդ Ասադի հակառակորդները կտրականապես մերժում էին բանակցությունների գնալու գաղափարը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ