Բելոուսովը հայտարարել է Ռուսաստանի և Վիետնամի պաշտպանության նախարարությունների միջև կանոնավոր շփումների մասին
Ռուսաստան
Ռուսաստանի և Վիետնամի պաշտպանության նախարարությունների միջև շփումները կանոնավոր բնույթ են ստացել և նպաստում են երկու երկրների ռազմավարական հարաբերությունների զարգացմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը։
Բելոուսովը բանակցություններ է վարել Վիետնամի փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար, բանակի գեներալ Ֆան Վան Զյանգի հետ։ Նրա խոսքով՝ կողմերն իրենց աշխատանքում առաջնորդվում են ռազմական ոլորտում ռազմավարական գործընկերության համատեղ ծրագրով։
ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ բանակցությունների ընթացքում քննարկվել են ռուս-վիետնամական ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ հարցերը։ Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում։

















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)