Ռուսաստանը պատրաստ է կատարել Հնդկաստանին սպառազինություն մատակարարելու պարտավորությունները
Ռուսաստան
Ռուսաստանը պատրաստ է կատարել Հնդկաստանին սպառազինության մատակարարման վերաբերյալ իր պարտավորությունները, այդ թվում՝ ավելի վաղ հետաձգված մատակարարումները։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ BRICS-ի գագաթնաժողովին ընդառաջ լրագրողների համար կազմակերպված ճեպազրույցի ժամանակ։
Պատասխանելով Հնդկաստանին Ս-400 զենիթահրթիռային համակարգերի հետաձգված մատակարարումների վերաբերյալ հարցին՝ Պեսկովը նշել է, որ Ռուսաստանն ի վիճակի է կատարել նաև հետաձգված պարտավորությունները։
«Դրանք կկատարվեն»,- հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)