Տնական գինու վրա առաջացած թաղանթը կարող է վտանգավոր լինել․ բժիշկը զգուշացրել է
Հասարակություն
Տնական գինու մակերեսին թաղանթի առաջացումը կարող է վկայել սնկային սպորներով կամ այլ միկրոօրգանիզմներով վարակման մասին։ Այս մասին հայտնել է բժիշկ-դիետոլոգ Ելենա Սոլոմատինան։
Մասնագետի խոսքով՝ նման երևույթի պատճառ կարող են լինել գինու պատրաստման ընթացքում մաքրության կանոնների խախտումը կամ պահպանման ոչ պատշաճ պայմանները։ Նա նշել է, որ միայն արտաքին տեսքով հնարավոր չէ հստակ որոշել, թե ինչ միկրոօրգանիզմով է վարակված ըմպելիքը։
Սոլոմատինան զգուշացրել է, որ վարակված գինու օգտագործման դեպքում օրգանիզմ կարող են ներթափանցել միկոտոքսիններ, որոնք կարող են բացասաբար ազդել հատկապես լյարդի և երիկամների վրա։ Ընդ որում, թունավորումը միշտ չէ, որ ուղեկցվում է սրտխառնոցով կամ փսխումով և կարող է զարգանալ առանց արտահայտված ախտանշանների։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)